Պատրաստ եմ տրամադրել ապաստարան սիրիահայ մի մեծ ընտանիքի, կապահովեմ աշխատանքով մեր գյուղում. Ռաֆաել Երանոսյան

Դերասան Ռաֆայել Երանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է.

 

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Սիրիայի իշխանությունները բազմիցս դատապարտել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գրավյալ քաղաքականությունը: Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է խուսափի այնպիսի գործողություններից, որոնք արգելք կդառնան 2011 թվականից շարունակվող սիրիական հակամարտության կարգավորման ճանապարհին:

Այս թեմայով
am