Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանում UNICEF-ի բարի կամքի դեսպան

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97կգ) դարձել է Հայաստանում UNICEF-ի բարի կամքի դեսպան: Այս մասին մարզիկը հայտնել է ինստագրամի իր էջում: Ընդգծել է, որ հպարտ է:

«Հպարտ եմ՝ Unicef մեծ ընտանիքի անդամը դառնալու համար»,- գրել է նա ու լուսանկարներ հրապարակել երեխաների հետ:

Նախկինում հայ մարզիկներից Unicef-ի բարի կամքի դեսպան էր դարձել ՀՀ գուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Դա 2016 թվականին էր, երբ նա դեռ հանդես էր գալիս «Մանչեստեր Յունայթեդ»-ում:

Այս թեմայով
am