Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ‹‹Ժամանակակից դասականներ›› փառատոնը

Նոյեմբերի 1-9 Հայաստնում առաջին անգամ կանցկացվի ‹‹Ժամանակակից դասականներ›› կոմպոզիտորական փառատոնը: Նախաձեռնությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբինն է:

‹‹Փառատոնի շրջանակում Երևան կժամանեն լեգենդար կոմպոզիտորներ՝ Ալեքսանդր Չայկովսկին, Քշիշտով Պենդերեցկին, Ցիգան Չենը, Ալեքսեյ Շորը,Կառլ Ջենկինսը և Գեորգս Պելեցիսը: Ներկա կլինի նաև Տիգրան Մանսուրյանը: Փառատոնային համերգներից յուրաքանչյուրը նվիրված կլինի կոմպոզիտորներից մեկին, որի ընթացքում կներկայացվեն հեղինակի ստեղծագորքություններից, դրանք էլ կկատարեն աշխարհահռչակ մենակատարներ››,- MegaNews.am-ի հետ զրույցում ասաց սիմֆոնիկ նվագախմբի մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանը:

Երեկոն կնվիրվի  վրացի մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին, ով մեկ ամիս առաջ հրաժեշտ տվեց կյանքին։

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

Աննա Բզնունի

Այս թեմայով
am