Սիրիայում 3 արտասահմանցի լրագրող է զոհվել՝ թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով

Սիրիական Ռաս-էլ-Այն քաղաքի մոտակայքում թուրքական ռազմական օդանավերի իրականացրած հարձակման հետևանքով 3 արտասահմանցի լրագրող է զոհվել:

Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ քրդական աղբյուրներին հղում անելով:

Թուրքական օդուժի ավիահարվածների հետեւանքով, ընդհանուր առմամբ 11 քաղաքացիական անձ է զոհվել: Տեղում ծառայող բուժաշխատողների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է մեծանալ, քանի որ ռմբակոծման ժամանակ շուրջ 100 մարդ վիրավորվել է: Տուժածներից ոմանք ծանր վիճակով գտնվում են հիվանդանոցում: 

Ավտոշարասյունը, որն ընկել է թուրքական կողմի հարվածների տակ, շարժվելիս է եղել սահմանամերձ Ղամիշլի քաղաքից դեպի Ռաս-էլ-Այն՝ գնդակոծությունների կենտրոն:

Ավտոշարասյան մեջ եղել են արտասահմանյան ԶԼՄ-ների թղթակիցներ, ինչպես նաեւ տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նշվում է, որ ըստ նախնական տեղեկությունների զոհվածները ֆրևանսիացի եւ անգլիացի լրագրողներ են: Նրանց մասին տեղեկությունները ճշտվում են:

Այս թեմայով
am