Ավտովթար՝ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի մոտակայքում. մեկ մարդ հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 23:13-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Հովհաննես Վ.) և «Mercedes C180» (վարորդ՝ Հովհաննես Հ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հովհաննես Հ.-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

Այս թեմայով
am