Սիրիայի բանակը մտել է Մանբիջ. քրդերը և Ասադը համաձայնության են եկել

Սիրիայում շարունակվում են ռազմական գործողությունները: Քրդական խմբավորումները Դամասկոսի հետ համաձայնության են եկել Թուրքիայի և Սիրիայի սահմանին սիրիական կառավարական զորքեր տեղակայելու շուրջ, հաղորդում է BBC-ն:

Սիրիական զորքերը մտել են Մանբիջ քաղաք: Քրդերի ղեկավարները և Բաշար Ասադի կառավարության անդամները բանակցություններ են վարել ռուսական Հմեյմիմ ռազմաբազայում:

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զինուժը և նրանց դաշնակից Սիրիայի ազատ բանակը վերահսկողություն են հաստատել սիրիական արդեն երկրորդ քաղաքի՝ Թել Աբյադի նկատմամբ: Ավելի վաղ նրանք գրավել էին Ռաս էլ Այն քաղաքը:

Ruptly լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Թել Աբյադի կողմից արձակված ականը թուրքական Աքչակալե քաղաքում հարվածել է բնակելի շենքի. զոհեր չկան:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը սկսելու մասին, որի նպատակը Թուրքիա-Սիրիա սահմանին քրդական խմբավորումներից ազատ անվտանգության գոտի ստեղծելն է:

Այս թեմայով
am