«Օջախ» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի են ենթարկել հարսանիքի մասնակիցներից մեկին, որը տեղում մահացել է

Հոկտեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Երևան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ «Օջախ» ռեստորանային համալիրի դիմաց, Բալահովիտ գյուղի բնակիչ, 36-ամյա Դավիթ Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 36 AԼ 037 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Սարգիս Սարգսյանին, ով տեղում մահացել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վրաերթի ենթարկվածն իր ընկերոջ հետ «Օջախ» ռեստորանային համալիրում մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության։

Մեկ այլ ավտոմեքենայի վարորդ էլ պատմել է, որ ինքն ականատես է եղել, թե ինչպես են մահացածն ու նրա ընկերը անցնում փողոցը ու ինքը մի կերպ շրջանցել նրանց։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Այս թեմայով
am