Շինաշխատանքների պատճառով ՀՀ-ում որոշ ճանապարհահատվածներ փակ են

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Ս.թ. սեպտեմբերի 23-ից սկսած Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երին յուրաքանչյուր օր ժամը՝ 09:00-ից 18:00-ն, կատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է լինելու բեռնատարների համար:

Այս թեմայով
am