Ճապոնիայում թայֆունի հետևանքով երկինքը մանուշակագույն է դարձել

Ճապոնիայում թայֆունի հետևանքով երկինքը մանուշակագույն է դարձել։ Սոցցանցերը հեղեղվել են արտասովոր երևույթը պատկերող լուսանկարներով։ Նման երևույթ մի քանի անգամ դիտվել է ԱՄՆ-ում՝ ուժգին փոթորիկներից հետո։ Օդերևութաբանների խոսքով՝ նման գեղեցիկ երկինքը լույսի յուրօրինակ կերպով ցրման արդյունք է։

Ճապոնիային պատուհասած «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորվել է 180 մարդ։ Անհետ կորածների թիվն առնվազն 19-ն է։ Մոտ 100 հազար տուն մնում է առանց էլեկտրականության:

Այս թեմայով
am