‹‹‹‹Սանիթեքի›› հետ կապերի խզումը քաղաքը փրկել է աղբի ճգնաժամից››. Հակոբ Կարապետյան

Աղբահանության թեման շարունակում է մնալ արդիական:
Վերջերս քաղաքապետարանը խզեց իր կապերը ‹‹Սանիթեք›› ընկերության հետ, ինչից հետո սկվսեց աղբահանության նոր գործընթաց:
Այս մասին MegaNews.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ:
-Պարոն Կարապետյան, ինչպե՞ս է ընթանում աղբահանության գործընթացը:
-Աղբահանության խնդիրն ըստ էության լուծված է: Քաղաքը ճգնաժամից դուրս է եկել և սանիտարական մաքրման հիմնարկը բնականոն կերպով իր աշխատանքը կատարում է ու միաժամանակ համալրվում է նոր ռեսուրսներով: Երբ մենք ասում ենք աղբի հարցը լուծվել է, ասում ենք ճգնաժամից դուրս գալու իմաստով, իսկ ընդհանրապես դա շարունակական գործընթաց է, որը պետք է անընդհատ բարելավել: Փողոցների մաքրության, աղբի տեսակավորման, վերամշակման հարցում նոր մոդելներ կիրառելու ուղղությամբ:
-Ինչքանո՞վ է ‹‹Սանիթեքի›› հետ կապերի խզումը դրական անդրադարձել տվյալ հիմախնդրի կարգավորման համար:
-‹‹Սանիթեքի›› հետ կապերի խզումը քաղաքը փրկել է աղբի ճգնաժամից, ‹‹Սանիթեքը›› հատկապես վերջին ամիսներին ցույց տվեց, որ ի վիճակի չէ ընդհանրապես քաղաքի աղբահանության հարցում իր պարտականությունները կատարել և այնպիսի վիճակում չէ, որպեսզի կարողանա վերաֆորմատավորվել և շտկել մեջքը ու աշխատել, բնականաբար այս առումով ‹‹Սանիթեքի›› հետ կապերի խզումը միայն դրական ազդեցություն ունեցավ:
-Մոտ ապագայում, ի՞նչ անելիքներ եք պլանավորել:
-Ինչպես գիտեք ավելի քան 4000 նոր աղբաման տեղադրվել է, այդքան ևս կտեղադրվի մոտ ապագայում և կներկրվեն արդեն պատվիրված 15 փոքր տարողությամբ մեքենաները: Աղբի տեսակավորման հարցում էլ ինչպես գիտենք սկսվել են ստվարաթղթի առանձին հավաքման գործընթաց և դա անընդհատ ավելի է ծավալվելու ու ընդգրկելու է նոր վարչական շրջաններ:
Մերի Գևորգյան