‹‹Մեր հավաքականի շանսերը բարձր եմ գնահատում››. Էդուարդ Քալանթարյան

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Լիխտեյնշտեյնի ընտրանու դեմ: Հավաքականի շանսերի, թիմի ավագի բացակայության և այլ հարցերի շուրջ MegaNews.am-ը զրուցեց սպորտային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանի հետ:

 -Պարոն Քալանթարյան, ինչպե՞ս կգնահատեք մեր ընտրանու շանսերն առաջիկա հանդիպմանը:

-Հավաքականի շանսերը բարձր եմ գնահատում: Հիմա հազվադեպ շրջաններից է, երբ մեր հավաքականի բոլոր խաղացողները լավ մարզավիճակում են, բոլորն իրենց ակումբներում լավ են հանդես գալիս, պետք է որ խնդիրներ չունենանք:

-Մեր հավաքականի համար կարևորագույն այս խաղում մեկնարկային կազմից վնասվածքի պատճառով բացակայում է թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ դա կազդի խաղի ելքի վրա:

-Այսպիսի ֆուտբոլիստի բացակայությունը չի կարող իր ազդեցությունը չունենալ, բայց մյուս կողմից կարող ենք հիշել դեպքեր, երբ առաջատարի բացակայությամբ մյուս ֆուտբոլիստներն ավելի համախմբված են խաղում և նրա պակասը լրացնում են նվիրվածությամբ:

-Ըստ Ձեզ այսօրվա մեկնարկային կազմում կան ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան լրացնել Մխիթարյանի բացակայությունը:

-Մխիթարյանի ֆունկցիաները դաշտում ոչ ոք չի կարող կատարել, սակայն նրա պակասը այլ գործոններով լրացնել կարող են:

-Ի՞նչ կմաղթեք տղաներին այսօրվա հանդիպումից առաջ:

-Մաղթում եմ հաղթանակ և առանց վնասվածքների խաղ, որովհետև միայն հաղթելը այսօր բավական չէ, պետք է հիշել, որ երեք օրից ևս մեկ ոչ պակաս կարևոր հանդիպում ունենք, հետևաբար հուսանք և մաղթենք, որ տղաները և΄ կհաղթեն և΄ պատրաստ կլինեն մյուս խաղին:

Աննա Բզնունի

Այս թեմայով
am