‹‹Նժդեհին հակառուս սարքելը դա նույնն է, ինչպես Ադրբեջանին ժողովրդարար անվանելը››. Էդուարդ Շարմազանով

Գարեգին Նժդեհի արձանի Երևանում կանգնեցնելու փաստը ցինիկություն համարած Ալիևի հայտարարությանն ի պատասխան, ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը հետևյալ կերպ է մեկնաբանել:

‹‹Ցինիկությունը Ադրբեջանի ղեկավարության պահվածքն է: Ալիևին խորհուրդ կտամ խոսի ադրբեջանական լեգեոնից: 150 հազար լեգեոն կռվել է Խորհրդային միության դե. նրանց ղեկավարներին դու և արձաններ ես բացել, և պետական մակարդակով 130-ամյակ ես նշել: Ինչ վերաբերում է Նժդեհին՝  նրա որևէ զինվոր Հայրենական պատերազմի ժամանակ խորհրդային զորքերի դեմ չի կռվել: Իսկ Նժդեհին հակառուս սարքելը դա նույնն է, ինչպես Ադրբեջանին ժողովրդարար անվանելը››,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

 Մերի Գևորգյան

Այս թեմայով
am