Զելենսկին սպառնացել է պաշտոնանկ անել բոլոր նախարարներին

Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է պաշտոնից ազատել բոլոր նախարարներին:  Նախագահին ուղղված հարցը վերաբերել է նաև Արսեն Ավակովին, պատասխանը, սակայն, Զելենսկին ընդհանրացրել է:

«Նախ` ասեմ Ավակովի հետ կապված: Ես նրան ոչինչ պարտք չեմ: Կա փորձաշրջան: Մենք ուզում ենք նոր դեմքեր տեսնել ՆԳՆ-ում և այնտեղ նոր դեմքեր կան: Ես բոլոր նախարարներին եմ ասել, որ մինչև տարեվերջ մեզ կոնկրետ գործեր, կոնկրետ արդյունքներ ցույց տան: Արդյունքներ չեղան բոլորին պաշտոնանկ կանենք»,- հայտարարել է Զելենսկին:

Դեռ մայիս ամսին Իգոր Կոլոմոյսկին, որը ինչպես հայտնի է մեծ ազդեցություն ունի Զելենսկիի վրա, խորհուրդ էր տվել թողնել Ավակովին կառավարությունում,  քանի  որ նա  երկրում կայունության կարևոր երաշխիք է:

Հայտնի է նաև, որ Ավակովը լրջագույն խնդիրներ է ունեցել նախկին նախագահ Պետր Պորոշենկոյի հետ և ակտիվ պայքար է տարել ընտրակեղծիքների   դեմ:

Այս թեմայով
am