Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է Սիրիայում իր հայրենակիցների կողքին. Զարեհ Սինանյան

Հոկտեմբերի 9-ից Թուրքիայի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում ոչ միայն անօրինական են և դատապարտելի որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այլև դրանք ուղղակի հարվածի տակ են դնում տվյալ տարածքների մի շարք բնակավայրերի հայ համայնքների անվտանգությունը:

Այս մասին ասված է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարության մեջ:

Ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների արդյունքում Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լծված է Սիրիայում բնակվող ազգությամբ հայերի և հայ համայնքների անվտանգությունը ապահովելու աշխատանքներին:

Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է իր հայրենակիցների կողքին և կանի առավելագույնը նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Ավելի վաղ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, որ թուրքական բանակի ստորաբաժանումները մտել են Թել Աբյադ, որտեղ հայտարարության 16 հայ ընտանիք կա: Նա հայտարարել էր, որ նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: «Բացի այդ, Ղամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է», - նշում է նա:

Այնեւհետեւ պարզ դարձավ, որ Սիրիայի Թել Աբյադ քաղաքից հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է դեպի Հասակե նահանգ և Հալեպ:

Հայաստանի Կաավարությունը եւ ԱԳՆ-ն դատապարտել են Թուրքիայի զորքերի Սիրիա ներխուժումը:

Այս թեմայով
am