Կառավարությունը քննարկել է սիրիահայերին հնարավոր աջակցության հարցը

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող ՀՀ քաղաքացիներին որևէ վտանգ չի սպառնում, նրանք որևէ ռազմական գործողության մեջ չեն ներգրավվելու. հոկտեմբերի10-ին նման պնդում է արել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին, ապա ըստ Ա.Գրիգորյանի՝ այդ հարցը քննարկել են կառավարության փակ նիստում, հանձնարարական է եղել ուսումասիրել, թե ինչպես է ՀՀ-ն կարողանալու ապահովել սիրիահայերի անվտանգությունը և անհրաժեշտության դեպքում, ինչպիսի օգնություն են նրանց ցուցաբերելու:

Այս թեմայով
am