Գրականության Նոբելյան մրցանակը շնորհել են Օլգա Տոկարչուկին եւ Պետեր Հանդտկեին

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան գրականության Նոբելյան մրցանակը շնորհել Է միանգամից երկու տարվա համար: 2018 թվականի համար պարգեւի Է արժանացել լեհ գրող Օլգա Տոկարչուկը «երեւակայության համար, որը հանրագիտարանային կրքով սահմանների հատումը ներկայացնում Է որպես կյանքի ձեւ» ձեւակերպմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2019 թվականի համար մրցանակն ստացել Է ավստրացի գրող եւ դրամատուրգ Պետեր Հանդտկեն «կարեւոր աշխատանքի համար, որը լեզվաբանական հանճարեղությամբ հետազոտել Է մարդկային գոյության սահմաններն ու առանձնահատկությունները»: 2018 թվականի մայիսին Շվեդիայի ակադեմիան հայտարարել Էր 2018 թվականին գրականության Նոբելյան մրցանակ չհանձնելու եւ դրա հանձնումը 2019 թվական տեղափոխելու որոշման մասին:

Պատճառը դարձել Է խոշոր սկանդալը, որի կենտրոնում հայտնվել Է լուսանկարիչ եւ մշակույթի ազդեցիկ գործիչ Ժան Կլոդ Առնոն՝ ակադեմիայն անդամ Կատարինա Ֆրոստենսոնի ամուսինը: Առնոն երկար տարիներ ակտիվորեն մասնակցել գրականության Նոբելյան կոմիտեի գործունեությանը: Բայց 2018 թվականին նրան մեղադրել են դափնեկիրների անունները ժամկետից շուտ լրագրողներին հայտնելու մեջ, բացի այդ, նա Շվեդիայի վերաքննիչ դատարանի առջեւ Է կանգնել սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Սկանդալի պատճառով կոմիտեից հեռացել են Ֆրոստենսոնը եւ Շվեդիայի ակադեմիայի քարտուղար Սառա Դանիուսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս թեմայով
am