Էրդողանը հայտարարել է Սիրիայում գործողության մեկնարկից ի վեր «109 ահաբեկիչ վերացնելու» մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության սկսվելուց ի վեր «արդեն վերացվել է 109 ահաբեկիչ», գրում է թուրքական En Son Haber կայքը:

«Երեկ սկսվել է գործողությունը: Սկզբում հրետանի, այնուհետև ավիացիա, երեկ ուշ երեկոյան Սիրիա են մտել ցամաքային ստորաբաժանումները: Ներկա պահին կա 109 սպանված ահաբեկիչ, շատ տուժածներ ու հանձնվածներ»,- ասել է Էրդողանն Անկարայում ելույթի ընթացքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին և այլ բնակավայրերի:

Այս թեմայով
am