Նիգերիայում նավի շրջվելու հետևանքով 38 մարդ է մահացել

Նիգերիայի հյուսիս-արևելքում՝ Բաուչի նահանգում՝ Կունա գյուղից ոչ հեռու նավ է շրջվել, որի վրա 40 մարդ է եղել: Միայն երկու մարդու է հաջողվել փրկվել, հաղորդել է xinhuanet.com-ը:

Հայտնի է, որ բոլոր զոհերը տեղական ֆերմերներն են եղել, որոնք տարբեր բեռներ են տեղափոխել:

Տեղի ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների կառավարման պետական ​​գործակալությունը հետաքննություն են սկսել դեպքի պատճառները բացահայտելու նպատակով:

Չորեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ Նիգերիայի նախագահ Մուհամմադու Բուխարին պատահարն անվանել է «ավերիչ ողբերգություն ոչ միայն զոհվածների ընտանիքների, այլև երկրի համար»:

Այս թեմայով
am