‹‹Ամենացավալին այն է, որ մարզերում ապրող ծնողները մտածում են, թե տիկին Մարգարիտան արդեն իր հարցը լուծել է և չի պայքարում››. Մարգարիտա Խաչատրյան

Կառվարության դիմաց բողոքի ակցիա իրականացնողներից էին նաև Արցախյա և Ապրիլյան պատերազմում զոհվածների հարազատները:
Նրանց պահանջն այն է, որ պետությունը նրանց ևս աջակցություն  տրամադրի, ինչպես տրամադրում է   Մարտի 1-ի դեպքերից տուժածների հարազատներին:
Մասնակիցների հետ էր նաև
«Զինվոր» հկ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով ներկայացրել էր  իրենց պահանջը: Վարչապետը խնդրել էր իրեն մի քանի օր ժամանակ տրամադրել, որպեսզի որոշակի լուծումներ մշակեն:
 «
Նախորդ հանդիպմանը վարչապետն ասաց՝ տիկին Մարգարիտա, դու խի՞ ես ստեղ, ասացի՝ ծնողներին ընդունի, ասաց՝ իմ ժամանկը շատ սուղ է, գնում եմ արտերկիր, վերադառնալուն պես ձեզ կզանգահարենք։ Անցել է բավականին ժամանակ, ես զանգում եմ իր մամուլի խոսնակին, ինձ ասում է՝ տիկին Մարգարիտա ջան, մենք ձեզ հետ կզանգենք, ու մինչև օրս հետ չի զանգել։ Ամենացավալին այն է, որ մարզերում ապրող ծնողները մտածում են, թե տիկին Մարգարիտան արդեն իր հարցը լուծել է և չի պայքարում։ Ես ցավում եմ, ու հայտարարում եմ, որ ես ձեզ չեմ շրջանցի և գումարի չեմ գնա, մինչև վերջ պայքարելու եմ, որ ձեր ստատուսը հաստատվի։ Այսօր էլ վարչապետի օգնականը հանդիպեց ինձ հետ ու ասաց, որ այսօր վարչապետը գնում է արտերկիր, ու երբ վերադառնա, առաջիկա օրերին մեզ կընդունի ու կքննարկենք խնդիրը»,-ասաց Մարգարիտա Խաչատրյանը։
Ավելի
ուշ ակցիայի մասնակիցներին մոտեցավ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և ասաց, որ զոհված զինծառայողների հարազատներին աջակցություն տրամադրելու հարցը իրենց ուշադրության կենտրոնում է: «Դուք մեր հասարակության ամենահարգարժան խավերից եք, մենք պետք է ձեր առաջ խոնարհվենք, ես միայն կարող եմ ներողություն խնդրել նրա համար, որ դուք ունեք սոցիալական խնդիրներ, որ դուք այսօր այստեղ եք: Պետք է ամեն ինչ անենք, որ առաջնային այս խնդիրը լուծենք»,-ասաց Ուրիխանյանը:



 

Այս թեմայով
am