‹‹Թուրքիան կրկին ցույց տվեց իր մարդակեր կերպարը››. Արման Աբովյան

Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները   շարունակվում են: Տիրող իրավիճակի պատճառով Սիրիայի հայկական թաղամասերը նույնպես տուժել են:

Ընթացող գործողությունների վերաբերյալ meganews.am-ին իր տեսակետը հայտնեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը.

‹‹Այն, ինչ այժմ կատարվում է Սիրիայում խիստ դատապարտելի է: Թուրքիան կրկին ցույց տվեց իր մարդակեր կերպարը, որովհետև այն պատճառները, որը Թուրքիայի կառավարությունը հնչեցնում է Սիրիա ներխուժելով, բացառապես չեն համապատասխանում իրականությանը: Սիրիան ձևավորում է ոչ թե բուֆերային գոտի, այլ քայլ առ քայլ իրականացնում է պանթուրանական պրոյեկտի իրագործումը››,- ասաց Արման Աբովյանը:

Ըստ Աբովյանի՝ հիմա ամենակարևորը Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության հարցերի լուծման խնդիրն է:

Աննա Բզնունի

Այս թեմայով
am