Հայրենական մեծ պատերազմի մասնակցի գերեզմանաքարը ջարդել են, ցանկապատն էլ գողացել

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Կառավարության դիմաց ակցիա իրականացնողներից մեկը Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ  Անգին Ամիրխանի Մխեյանը     բողոքի ակցնում էր իրականացնում Կառավարության շենքի դիմաց:

‹‹Հայրս Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոս է, Մայիսին հորս գերեզմանաքարը ջարդել են և  ցանկապատն էլ գողացել, դիմել եմ գյուղապետարան, խնդրել եմ ձեռնարկեն համապատասխան գործողություններ, որ գտնեն ցանկապատը: Ամեն տեղ դիմել եմ, գործը դատարանում է, բայց մինչ օրս հարցը լուծված չէ, ես ինքս կվերանորոգեմ գերեզմանաքարը, միայն թե վերադարձնեն ցանկապատը, պետությունից էլ ոչինչ չունեմ  պահանջելու:  Ցավն այն է, որ գործը չեն բացահայտում,  ծածկում են››,-նշում է Անգին Մխեյանը

Մերի Գևորգյան

Այս թեմայով
am