Տուրիստական գործակալությունից տուժած քաղաքացիները Կառավարությունից պահանջում են իրենց գումարները

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ‹‹Travelan›› տուրիստական գործակալությունից տուժած քաղաքացիները:

‹‹Travelan›› տուրիստական ընկերության տնօրեն Աննա Սահակյանի գործունեությունից տուժել է ավելի քան 250 քաղաքացի: Նրանք էլեկտրոնային տարբերակով գնել են տոմսեր, սակայն չվերթը չի իրականացվել, և իրենց տված գումարներն էլ հետ չի վերդարձվել:
‹‹Աննա Սահակյանը կալանավորվելուց մեկ օր առաջ աղջկաս խաբել, համոզել է, որ օնլայն տարբերակով նորից տոմս պատվիրի: Այսպես մեր գումարի չափը կազմեց չորս հազար դոլլար: Չնայած նրան, որ Աննա Սահակյանն այժմ ձերբակալված է, և հարուցվել է քրեական գործ, բայց մինչ օրս մեր գումարները մեզ չեն վերադարձրել››,-նշեց տուժած քաղաքացին:

Ակցիայի մասնակիցներն ասացին, որ արդեն չորս օր է՝ զանգում են քննիչին, որ գործի ընթացքին տեղեկանան, սակայն նա զանգերին չի պատասխանում:

Քաղաքացիները պահանջում էին Կառավարությունից վերադարձնել իրենց գումարները, որն ըստ ակցիայի մասնակիցների՝ կազմում է շուրջ 250 հազար դոլլար:

Այս թեմայով
am