Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սեւանա լճի մոտակայքում դրված վագոնների խնդրին

Կառավարության այսօրվա նիստում  վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սեւանա լճի մոտակայքում դրված վագոնների խնդրին: 

«Իմ կարծիքով՝ Սեւանի ափին կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են: Այդ մարդիկ աղտոտում են Սեւանը, կրում են տնտեսական վնաս, կառավարությունից պահանջում են, որ մարդկանց ուղղորդեն իրենց աղտոտած ջրերը եւ հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն»,- դժգոհեց վարչապետը՝ հիշելով այդ օբեյկտների տերերի բողոքի ակցիան։

Ըստ Փաշինյանի՝  քաղաքակրթական հարց է: «Հասկացանք՝ ամեն ինչը սոցիալական ենթավերնագրերով պայմանավորում ենք, մարդիկ ընտանիք են պահում: Բայց փտող վագոնչիկներով ընտանիք երկար չեն կարող պահել: Սեւանի շուրջը բիզնեսը պետք է քաղաքակրթվի»,- ասաց նա:

Վերջում վարչապետը հորդորեց տնտեսվարողներին մաքրել իրենց ոտքի տակը: «Պետք է հասցեական միջոցներ ձեռնարկել: Հիմա զբոսաշրջության զարգացման մասին ենք խոսում: Եթե մի զբոսաշրջիկ այնտեղ գնա, կասի՝ Հայաստան մի՛ գնացեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Հարութ Ղուկասյան

Այս թեմայով
am