«Ոչնչացրե՛ք դրանց».թուրք օգտատերերի արձագանքը Սիրիայում ռազմական գործողությանը

Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս էլ Այն քաղաքում իրար ետևից պայթյուններ են որոտացել: Թուրքական ռազմական օդուժը կրակի տակ է պահել քաղաքում Քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերի (YPG) դիրքերը, գրում է En Son Haber-ը:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter սոցկայքում հայտարարել էր, որ Թուրքիան սկսում է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությունը:

Ռուսական inosmi.ru կայքն ի մի է բերել այս լուրին թուրք օգտատերերի արձագանքը.

«Աստվա՛ծ իմ, մեր մարտիկներին հաղթող դարձրու»,- գրել է օգտատերերից մեկը:

«Կրակե՛ք, մե՛ր առյուծներ»,- գրել է մյուսը:

«Օրհնված լինի մեր պատերազմը, Աստված ձեզ օգնական, տղաներ»,- գրել է մեկ ուրիշը:

«Սա մեր արշավանքն է, իսկ հաղթանակը պատկանում է Ալլահին», «Կրակե՛ք, մե՛ր առյուծներ, թող իմանան, թե սա ում հայրենիքն է», «Ոչնչացրե՛ք դրանց», գրել են օգտատերերը: Ոմանք էլ նշել են, որ իշխանությունները զուր գումար են ծախսում, «որովհետև այնտեղ YPG չի մնացել»: 

«Այն վայրերին, որոնց հարվածներ են հասցնում, չկան անգամ նապաստակներ, էլ չասած YPG-ի մասին»,- գրել են նրանք:

 

 

Türk jetleri Resulayn'ı vuruyor

Türk jetleri Resulayn'ı vuruyor

Türk jetleri Resulayn'ı vuruyor

Այս թեմայով
am