1,5 տարում 19 տարով հետ ենք տարել զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամություն ստացածներին փոխհատուցման պրոցեսը. Փաշինյան

համար դիմող նախկին զինծառայողների թվի և նրանց զբաղեցրած զինծառայության պաշտոնի և ունեցած զինվորական կոչման վերաբերյալ) կանխատեսման անհնարինության (բացակայության) պատճառով պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի գնահատականը տալ հնարավոր չէ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով այս որոշմանը, թեմայի հետ անմիջականորեն չառնչվող մի հարցի անդրադարձավ:

«Երեկ կարևոր որոշում է կայացվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդու: 2020 թ. հունվարի 1-ից աջակցություն կստանան նաև 1998 թ. հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները»,- ասաց նա:

Դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ վարչապետն ասաց, որ պատեհ առիթ է մեկ-երկու բառով ներկայացնել այդ որոշումը, քանի որ այլ մանրամասներ կան: Վարչապետը նկատեց՝ սա արդեն երրորդ այդպիսի որոշումն է, որով հետ են գնում, և այս նոր որոշումն էլ կայացվում է նույն պարամետրերով, ինչ կայացվել են նախկին համանման որոշումները:

Տոնոյաը պատասխանեց.

«Մենք, այսպես ասած, սոցիալական արդարության սկզբունքը ընդունում ենք որպես առաջնային. եթե զոհած սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից ամսվա մեջ կստանա նաև 240 հազար դրամ՝ ապահովելով նույն հատուցման չափը, որ տրվում է 2017 թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար՝ 300 000 դրամ միջինացված գումարը»:

Փաշինյանն ասաց, որ երբ սկսեցին այս հետ գնալու պրոցեսը, ամեն որոշմամբ ինչ-որ կետի կանգնում են: Վարչապետը նշեց, որ ցավալիորեն և հասկանալիորեն մեր մի շարք հայրենակիցներ այդ սահմանից դուրս են մնում, բայց համոզված է՝ ժամանակավոր:

«Իմ կոչ, խնդրանքն է ըմբռնումով մոտենալ և արձանագրել, որ 1,5 տարվա ընթացքում մենք այս պրոցեսը 19 տարով արդեն հետ ենք տարել: Սա բավական բարդ աշխատանքային պրոցես է, պետք է հաշվարկվի, որ այդ որոշումները պատշաճ կարգով իրականություն դառնան: Հաշվարկները շարունակվում են, ինչպես և հայտարարել ենք, մեր գերնպատակն այն է, որ այս պրոցեսը հետ տանենք մինչև ՀՀ անկախության մեկնարկը»,- ասաց վարչապետը:

Այս թեմայով
am