Շնորհավորում եմ մեզ. Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ծափահարել

Այսօր ես արձանագրեցի, որ մենք խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք: Ուշադրություն է գրավում այն, որ այս տարի որևէ աղմուկ-աղաղակ չկա: Սա հիշարժան փաստ է: Ես չեմ հիշում այսպիսի բան, որ խաղողի մթերման շրջանում կառավարությունը սթրեսային, ցայտնոտային տեղեկատվություն չստանա, ինչի համար մեզ բոլորիս շնորհավորում եմ: Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք անընդհատ արձանագրում ենք այն, ինչը տեղի է ունեցել: Սակայն կարևոր է արձանագրել նաև այն, ինչը միշտ տեղի է ունեցել, սակայն այլևս տեղի չի ունենում: Կարծում եմ, որ դա բավականին լուրջ հաջողություն է: Սա պատահականություն չէ, կապված է մեր ձեռնարկած գործողությունների հետ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև նշեց, որ այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ծնունդն է՝ առաջարկելով ծափահարություններով շնորհավորել վերջինիս:

Այս թեմայով
am