Վրաստանի կաթողիկոսի կոշտ հայտարարությունը Ադրբեջանին

Հոկտեմբերի 9-ին կայացավ Վրաստանի նոր  վարչապետի՝ Գեորգի Գախարիի առաջին օտարերկրյա այցը։ Այցի համար ընտրվել էր Ադրբեջանը, որտեղ և Վրաստանի վարչապետը հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու քաղաքական ղեկավարներ միջև բարեկամական հանդիպումը մթագնեց Վրաստանի հոգևոր առաջնորդ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի՝ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալահշուքյուր Փաշազադեին ուղղված կոշտ հայտարարությամբ։

Իլյա Երկրորդը իր նամակում բարձրաձայնել է վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի խնդիրը: Վանական համալիրի մի մասը հայտնվել է Ադրբեջանի տարածքում և արդեն 3 ամիս է ինչ ադրբեջանցի սահմանապահները չեն թույլատրում ո՛չ վրաց հոգևորականներին, ո՛չ էլ ուխտավորներին  այցելել Ուդաբնո և Չիչխիտուրի վանքեր։ Իր նամակում Իլյա Երկրորդը հայտարարել է, որ համալիրի նկատմամբ ադրբեջանական կողմի ունեցած  հավակնությունները բոլորովին անհասկանալի են։ Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդի պնդմամբ՝ վրացական և ադրբեջանական կողմերը կնքել են համատեղ պայմանագիր, ըստ որի՝ պետական սահմանագծի համար հիմք է հանդիսացել 1:500 000 մասշտաբի խորհրդային քարտեզով (К-38-Г) գծված սահմանագիծը: Համաձայն այդ քարտեզի՝ Ուդաբնո և Չիչխիտուրի եկեղեցիները ճանաչվել են Վրաստանի Հանրապետության տարածք, իսկ մեկ համալրիր Բերտուբանի վանքը հայտնվել է Ադրբեջանի տարածքում։

Նամակում նաև նշվում է, որ վրացական կողմը չի համակերպվի ստեղծված իրավիճակի հետ և կոչ է արվում ադրբեջանական կողմին անմիջապես վերականգնել մինչ օրս եղած ստատուս-քվոն և, բնականաբար, Ուդաբնո և Չիչխիտուրի վանքերը բացել  հոգևորականների, ուխտավորների և զբոսաշրջիկների այցելության համար։

 

Ադրբեջանի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն դեռ չի պատասխանել նամակին։իշեցնենք, որ վանական համալիրի շուրջ վեճերը չեն սահմանափակվում միայն տարածքային բաղադրիչով։ Ադրբեջանական կողմը 5-րդ դարում կառուցված վանական համալիրը համարում է «ալբանական կոթող»։ Վանական համալիրի շուրջ ստեղծված կրքերը չեն դադարել ամբողջ ամառվա ընթացքում, մինչև անգամ Ադրբեջանում Վրաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ կապված տեղի ունեցած միջադեպի հետ, որի ընթացքում վրաց բնակիչներին հաջողվել էր զինաթափել ադրբեջանցի սահմանապահներին. զենքը ավելի ուշ վերադարձվել է ադրբեջանցի սահմանապահներին։ Հենց այս միջադեպից հետո այդ հատվածում Արդբեջանի պետական սահմանապահ ծառայության նոր ուղեկալ է հայտնվել, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևի մասնակցությամբ։  Ուղեկալի առկայությունը չի վրիպել Վրաստանի հոգևոր առաջնորդ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի ուշադրությունից։

 

Այս թեմայով
am