Կառավարության որոշմամբ Տրդատ Սարգսյանն ազատվեց մարզպետի պաշտոնից

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց Տրդատ Սարգսյանին ազատել ՀՀ Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից:

Նշենք, որ նա հրաժարականի դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 7-ին:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը կապում են Եղեգնաձորում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մարզպետի օգնականը ծեծի է ենթարկել փոխգնդապետին:

Այս թեմայով
am