Սիրիայի Թել Աբյադ քաղաքից կկազմակերպվի հայ ընտանիքների տարհանումը

ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց ունեցավ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ քննարկելով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները:

«Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես ազգությամբ հայ բնակիչներ կան, գնդակոծվում է: Մեր հյուպատոսին խնդրեցի զորակցությունս փոխանցել հայ համայնքին, և, առհասարակ, աղոթում եմ Սիրիայում ապրող մեր հայրենակիցների և մեր բարեկամ սիրիացի ժողովրդի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս թեմայով
am