Ո՞ւմ թեկնածությունն է առաջադրելու ԼՀԿ-ն Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում

«Իշխանությունը Հաշվեքննիչ պալատի անդամ առաջադրելու շանս է տվել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանին»։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի արտահերթ նիստում Մանե Թանդիլյանի ղեկավարությամբ կքննարկվի թեկնածուի հարցը։

ԼՀԿ-ն այդ պաշտոնում կառաջադրի Կարեն Սարգսյանին։ Տնտեսագետ Սարգսյանը 2000-2001 թվականներին եղել է Պետեկամուտների նախարարության վերահսկողության բաժնի հարկային տեսուչ, 2001-2006 թթ․՝ պետական գնումների գործակալության, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման բաժնի պետ, 2012-ից մինչ օրս՝ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրա, «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչ։

Հիշեցնենք, որ լրանում է Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը․ նա նշանակվել էր 2016 թ․ մարտին»,-գրում է թերթը:

Այս թեմայով
am