Ես ուզում եմ լսեմ բան, որն ինձ կցնցի. Նիկոլ Փաշինյան

Տնտեսական հեղափոխության թեմայով անցկացված խորհրդաժողովի վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կետ առ կետ անդրադարձավ ներկաների դիտարկումներին: Նշեց.

«Մենք որոշումներ կայացնելու առումով պրոբլեմ ունենք, որովհետև մեր երկրի ռենտգենը չունենք, թե ինչ է կատարվում` սկսած վիճակագրությունից, որ ասենք, որ տալիս է ամբողջական պատկերացում երկրի մասին, էդքան էլ ճիշտ չի: Բանտի հետ կապված դիտարկում հնչեց, ինձ թվում է Հայաստանում էդ շղթան էլ պետք է ճշտենք, երբ որ ասում է, եկեք այս ջուրը չխմենք, փոխարենը աթոռ գնենք, մեկը մյուսին պետք է չի հակադրել: Երբ բանտ կառուցելու մասին ենք խոսում, չենք ասում, թե շատ բանտարկյալներ են լինելու, այլ ասում ենք՝ դատապարտյալների համար նորմալ պայմաններ լինեն»:

Անդրադարձավ հարցին, թե արդյոք տնտեսական հեղափոխությունը երկրում սկսվա՞ծ է, թե՞ ոչ:

«Եվրոբոնդերի թողարկման հետ կապված ասեմ` խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների վրա, համենայնդեպս, դա է տպավորություն թողնում, իրենց համար դա կոնկրետ ազդակ է, երբ ասում ենք, որ ռիսկի գնահատականը կիսով չափ նվազել է, չափելի ցուցամնիշ է: Նախորդի համեմատ 3 տոկոսի նվազում է ունեցել: Օրինակ` Գյումրիի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը տնտեսական հեղափոխության մանիֆեստ է»,- ասաց նա:

Ընդգծեց, որ Հայաստանում զանգվածային վարքագծային փոփոխության օրինակ կա, դա 2018թ. ընտրություններն էին, երբ  քաղաքացիների մի մասը, որ քվեարկում էր ընտրակաշաքով, դադարեց: Ինչ վերաբերում է խորհրդաժողովի արդյունավետությանը, ասաց.

«Ես ուզում եմ լսեմ բան, որն ինձ կցնցի, որը մեր մտքով ընդհանրապես չէր անցել, սա է ամենակարևորը. հավաքվել և ասել հայտնի ճշմարտություններ, էֆեկտիվ չէ, որպես մտավարժանք՝ լավ է»:

 

Այս թեմայով
am