Մհեր Գրիգորյանն ու Արթուր Ջավադյանը մեկնում են ԱՄՆ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գրիգորյանն ու Ջավադյանը ԱՄՆ-ում կլինեն հոկտեմբերի 16-ից 23-ը՝ Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին և դրա շրջանակներում Մարդկային կապիտալի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Այս թեմայով
am