«Գ.Ծառուկյանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև». Ալի Ռեզա Նազիֆ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրեն Ալի Ռեզա Նազիֆին: Քննարկվել են հարևան երկու պետությունների հարաբերությունների խորացմանն ուղղված հարցեր:

Գագիկ Ծառուկյանը նշել է, որ իրանցի և հայ ժողովուրդների եղբայրությունն ապացուցված է ժամանակով և ընդգծել, որ հարաբերությունները զարգացնելու համար անհրաժեշտ են ոչ թե խոսքեր, այլ գործեր:

Ալի Ռեզա Նազիֆը ԲՀԿ նախագահին հրավիրել է այցելել ԱՐԱՍ ազատ առևտրի գոտի:

Այս թեմայով
am