«Միջուկային զենքի օգտագործումն արգելված է իսլամով»

Իրանը չի գնացել միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, քանի որ դա արգելված է: ՏԱՍՍ լրատվականի փոխանցմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

«Մենք կարող էինք գնալ այդ ճանապարհով, բայց մենք ասել ենք, որ համաձայն իսլամի՝ դա արգելված է: Դա վերաբերում է միջուկային զենքի և՛ ստեղծմանը, և՛ պահմանը: Այսօր միջուկային զենքը սպառնալիք է աշխարհի ու մարդկության համար»,- նշել է Խամենեին:

Դեռևս սեպտեմբերի 27-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ, այդ իսկ պատճառով էլ թույլատրում է հետևել իր ատոմային կառույցների գործունեությանը:

Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում հայտարարել էր, որ պետք է թույլ չտալ Իրանի առաջխաղացումը միջուկային զենքերի ու հրթիռների ստեղծման ուղղությամբ:

Այս թեմայով
am