Սերժ Թանկյանը դեռ տուն է փնտրում Հայաստանում

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը չի հրաժարվել Հայաստանում տուն գնելու մտքից: Այս մասին նա նշել է այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ասել է, որ փնտրտուքների մեջ է:

«Ես չէի ասել բնակարան, ասել էի տուն, բայց կարող է նաեւ բնակարան լինել: Անցած տարի հուլիսին կնոջս հետ այստեղ էինք, նայում էինք, բայց ոչինչ չգտանք: Հիմա էլ եմ որոնումների մեջ եւ հույս ունեմ, որ ինչ-որ բան կգտնեմ»,- ասել է նա:

Սերժ Թանկյանը նաեւ հայտնել է, որ 2020 թ. հունիսին System of a Down-ը համերգ է ունենալու Հայաստանում: Թե կոնկրետ որ օրը եւ որտեղ դա տեղի կունենա, դեռ հայտնի չէ:

Այս թեմայով
am