Ժամկետնանց սննունդ Արտաշատում, տեսչությունը մանրամասնում է...

Այսօր Արտաշատ քաղաքի խանութներից մեկում  քաղաքացուն վաճառել են ժամկետնանց, բորբոսնած  կոնֆետներ, քաղաքացին  այս մասին տեսղեկացրել է  Անվտանգ սնունդ\հետք-ին:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մասնագետները Արտաշատի Օգոստոսի 23-ի փող. 115 ա հասցեում գտնվող Ա/Ձ Մարատ Գեղամյանին պատկանող իրացման կետում հայտնվաբերել են ոչ միայն այդ կոնֆետների խմբաքանակը, այլև ժամկետանց այլ սննդամթերք: վաճառքից հանվել և ոչնչացվել է ժամետանց 3 տուփ աղացած միս, 5 լիտր բնական և գազավորված հյութեր, շոգեխաշած մսի մեկ պահածո, 6 հատ խտացրած կաթ, 6 շոկոլադե ձողիկներ «Թվիքս», 3 շոկոլադե վաֆլի «Յաշկինո», 22 գարեջուր:

Տվյալ թեմյով  MegaNews.am -ը զրուցեց Սննդամթերքի անվտանգության տեղեկատվության բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ:

-Տիկին   Հարությունյան  Դուք ինչ-որ  հաճախականությամբ եք իրականացնում  սննդի ստուգումները, թե՛  դա կատարվում է բողոքների հիման վրա:

-Գոյություն ունի ստուգումների պլան, որը տարեսկզբին հաստատվում է և ստուգումներն անցկացվում են այդ պլանի հիման վրա: Բայց դրանից բացի մենք  կատարում ենք մշտադիտարկում, դրանք լինում են նաև քաղաքացիների, սպառողների բողոքների հիման վրա:


- Այս տարի  քանի անգամ է իրականացվել դիտարկումներ, ստուգումներ:

Հստակ տվյալներ այժմ չունեմ, թե քանի ստուգում է եղել, բայց մեր  էջում մենք անպայման տեղադրում ենք սպառողներից ստացվող բողոքները, որոնց հիման վրա կատարած ստուգումները բավականին լուրջ արդյունք են տվել:


-Տարվա  կտրվածքով բողոքները քաղաքացիներից շատ են, թե ոչ:

-Բավականին, նախորդ տարի թեժ գիծ  ահազանգել են  388   սպառող, իսկ  այս տարի, այս 9 ու կես ամիսների ընթացքում 353 ահազանգ, կարծում եմ մինչև տարեվերջ  կավելանան տվյալները: Բայց պետք է նշեմ, որ լինում են բողոքներ, բայց  պարզում ենք, որ տվյալ բողոքողն է սխալվելթեև   անխտիր արձագանքում  ենք:

-
Իսկ մարզերի՞ց եք  ավելի շատ բողոքներ ստանում, թե Երևանից:

-Ավելի շատ Երևանից են լինում, գիտեք՝ մարզերում  հարևանները, խնամի, ծանոթ, բարեկամական կապն ավելի ուժեղ է, գրեթե բոլորն իրար ճանաչում են, խանութի տերն սպառողի բարեկամն է կամ ծանոթը, այդ պատճառով քիչ են բարձրաձայնողները, խուսափում են: Երևանցիներն այդ իմաստով ավելի ազատ են, ավելի համարձակ են:

-
Օրինակ Արտաշատի դեպքը բավականին աղմուկ առաջացրեց ,  քանի որ  մեծ քանակությամբ ապրանք ոչնչացրեցին՝ անորակ լինելու հետևանքով,  սակայն շատ կարևոր է նաև, թե արդյոք իրականացվում են կանխարգելիչ միջողառումներ, որ նման դեպքեր էլ
 չլինեն:


-Մեր և΄ մարզային կենտրոնների  աշխատակիցները, և΄ Երևանի աշխատակիցները պարբերաբար շրջայցեր են անում, և շրջայցերի արդյունքում էլ, եթե հայտնաբերվում են խնդիրներ, բնականաբար այդ խնդիրներին արձագանքում են և փորձում են լուծումներ  տալ:

Մենք ունենք օրենսդրական սահմանափակումներ. երբ որ մի խանութում ստուգումներ արվում են, այդ խանութն այլևս առանց արձագանքի, առանց ահազանգի մտնել չես կարող, խնդիրներ կան, որոնք  գրված  են օրենքով, և եթե ստուգվել է մի տեղ, խնդիրներ է հայտնաբերվել, սրանից հետո եղել են հանձնարարականներ և դրանք կատարվել են՝ այդ խանութ  այլևս  չենք մտնում,
բայց եթե մեր բանավոր հորդորները  մնում են օդի մեջ, բնականաբար մենք կիրառում ենք վարչական պատասխանատվության միջոցներ, շատ ավելի կոպիտ միջոցներ, տուգանվում են գործունեությունը կասեցնում են, դրանից հետո նոր թույլ են տալիս աշխատել:

-
Արտաշատի դեպքի հետ կապված ի՞նչ միջոցներ կիրառվեց, կամ կկիրառվեն, նման դեպքերից այսուհետ խուսափելու համար:


-Քանի որ Արտաշատն առաջին անգամ է հայտնվել մեր թիրախում, այս անգամ տվել ենք  կատարման հանձնարարականներև բնականաբար այն արդեն կլինի մեր  աչքի առաջ, եթե հանկարծ կրկնվի, բնականաբար կասեցման գործողություններ կլինի, տուգանքի և այլն:

Մերի Գևորգյան

Այս թեմայով
am