Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, կրել է պռեգոմեշ

Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, Էջմիածնում երեխաների մկրտության օրը կրել է երգչուհի Սիրուշոյի հեղինակած Պռեգոմեշ բրենդի զարդը։

«Զարդը հատուկ Քիմ Քարդաշյանի համար են պատվիրել՝ իր անվան առաջին տառով։ Զարդը անվանակոչված չէ, քանի որ մեր հավաքածուում նման մոդելի զարդ չկա։ Հաճելի էր տեսնել, որ հենց Հայաստանում երեխաների մկրտության օրը Նորթը կրել է Պռեգոմեշի զարդը»,- ասաց Նունեն։

Ի դեպ, արդեն երկրորդ օրն է, ինչ Նորթը տարբեր հագուստների հետ կրում է Պռեգոմեշի զարդը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը 2015-ին Հայաստան էր ժամանել իր ռեալիթի շոուն նկարահանելու նպատակով։ Օրեր առաջ էլ Էջմիածնում հեռուստաաստղը մկրտեց իր մյուս երեխաներին, որի մասին NEWS.am Style-ն արդեն պատմել է։

Այս թեմայով
am