Հոկտեմբերի 10-ին Երևանի որոշ շրջաններում և 2 մարզում մի քանի ժամ գազ չի լինելու

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ը, Երևանում և մի քանի մարզում կդադարեցվի գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ  իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի առանձնատների, ժամը 09.00-ից մինչև ժամը 20.00-ն՝ Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40, 40բ, 42, 44, 46, 48, 52, 54, 54ա, 59, 74, 76, Տիգրան Մեծի նրբանցքի թիվ 25, 27, 29, 31, 33, 3, 5, 7, 6, 8, 10, Գլինկայի փողոցի թիվ 2ա, 6, 19, 21, 23 բազմաբնակարան շենքերի,  Բեռնակիրների փողոցի առանձնատների,  ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Արմավիրի մարզի Արշալույս, Հայթաղ, Գեղակերտ, Ֆերիկ գյուղերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի գազամատակարարումը:         

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Այս թեմայով
am