Շենգավիթի նախկին թաղապետը կասկածվում է Ապրիլյան պատերազմի ժամանակ մի քանի ավտոմեքենաներ Արցախ չուղարկելու, դրանք իր մտերիմներին նվիրաբերելու մեջ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6 րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Ա. Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում բարեգործական նպատակներով Արցախի Հանրապետություն ավտոմեքենաներ ուղարկելու պատրվակով իր ղեկավարած վարչական շրջանի տարածքում գործող տարբեր տնտեսվարողներից հավաքագրել է տարբեր չափերի հասնող գումարներ:

Այդ գումարներով նույն թվականին Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերվել «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենաներ, սակայն նշված տրանսպորտային միջոցները Արցախի Հանրապետություն ուղարկելու փոխարեն նախկին թաղապետը նվիրաբերել է իր մտերիմ անձանց:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Այս թեմայով
am