Պաշտոնական առաջին այցի շրջանակում Վրաստանի վարչապետն այցելել է Ադրբեջան

Վարչապետի պաշտոնում առաջին այցը Ադրբեջան պատահական չէ, քանի որ վստահ ենք, որ այս այցով մենք մեր բարեկամներին ու թշնամիներին պետք է ապացուցենք, որ  Ադրբեջանի և Վրաստանի միջև անհաղթահարելի խնդիրներ  չկան: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Բաքվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնական այցը Ադրբեջան մեկնարկել է նախագահ Ալիևի հետ առանձնազրույցով:

Ընդգծվել են երկու երկրների ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները, երկկողմ համագործակցության օրակարգի կարևոր հարցերը և տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերը, որոնք Վրաստանը և Ադրբեջանն իրականացնում են համատեղ:

«Մեր գործընկերությունն իսկապես դուրս է եկել տարածաշրջանային նշանակության շրջանակից և դարձել է միջազգային մակարդակի: Վրաստանը և Ադրբեջանը աջակցում են միմյանց միջազգային ձևաչափերում: Սա սկզբունքորեն կարևոր է, և ես շնորհակալություն եմ հայտնում, որ աջակցում եք Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Մենք ևս մեկ անգամ ապացուցելու ենք բոլորին՝ մեր ընկերներին և թշնամիներին, որ Վրաստանը և Ադրբեջանը միշտ կգտնեն ճիշտ բառեր և ուղիներ՝ լուծելու առկա խնդիրները»,- ասել է Գախարիան:

Ի դեպ, պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում` արդյո՞ք Գախարիա-Ալիև պաշտոնական հանդիպմանը քննարկվել է  Դավիթ Գարեջիի վանական համալիրի հետ կապված խնդիրը Ադրբեջանի կողմից  վրացական  տարածքներում հսկիչ կետ տեղակայելու կապակցությոմբ:

Այս թեմայով
am