Շատ դեպքերում կույր որոշումներ ենք կայացնում. Նիկոլ Փաշինյան

Իշխանությունը որոշումներ կայացնելու առումով խնդիրներ ունի, որովհետեւ չունի Հայաստանի «ռենտգենը»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովին եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ դեպքերում կույր որոշումներ ենք կայացնում։ Ճիշտ է, այսօր ասում ենք՝ խաղողի բերքն այսքան է, հետո ականջին ասում են՝ գիտես, իրականում ընդեղ ուրիշ բաներ կային, հին կոնյակը բերել են, հիմա ավել թիվ են ցույց տալիս»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ վիճակագրականյ տվյալները նույնպես ամբողջական պատկերացում չեն տալիս երկրի մասին. «Հիմա հարց կհնչի, թե ինչու ենք մենք հղում անում այդ վիճակագրությանը, որովհետեւ այդ վիճակագրությունը նույն վիճակագրությունն է, եւ համեմատական է նախորդ շրջանի հետ։ Բայց այն, որ վիճակագրությունը մեզ տալիս է ամբողջական պատկերացում մեր երկրի մասին, դա այդքան էլ ճիշտ չէ։ Եվ շատ դեպքերում, այո, մենք տեղեկացված որոշման կարիք ունենք»։

Այս թեմայով

Տվյալներ չեն գտնվել...

am