«Անհեթեթ լուրեր են». Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու մասին լուրերը: «Անհեթեթ լուրեր են»,- հայտարարեց Փաշինյանը: Այլ հարցերի վարչապետը չպատասխանեց: Ավելի վաղ էլ Factor.am-ի հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը հերքել էր տեղեկությունը, թե նախագահի աշխատակազմ Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու առաջարկ է ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում:


© factor.am

Այս թեմայով
am