‹‹Վերջինը կարող է լինել հենց առաջին բաժակը, եթե գիտակցում եք, որ դա է ձեր սահմանը››.Արթուր Ավետյան

MegaNews.am-ը զրուցել է Ֆրանսիական  Paris Cognac--ների համասեփականատեր Արթուր Ավետյանի  հետ

Հայաստանից  դուրս ապրելը շատ հաջողակների համար ճակատագրի օրհնություն է, Դուք դա ո՞ր պահից հասկացաք և արդյոք դրանում կան դեռ կասկածներ։
 
-
Ճակատագրի առումով կասկածներ չունեմ, բայց հաջողությունները տրվում են միայն առավոտյան շուտ արթնացողներին: Անգամ աշխարհի ամենաառաջատար երկրում ճակատագիրը ոչինչ չի կարող անել, եթե քնած ես։

Հայտնվեցիք օտար լեզվով խոսողների շրջապատում։ Հե՞շտ էր դառնալ նրանցից մեկը, ինչ է Ձեզ համար խորթությունը, կպատմե՞ք չքնած ու հաղթահարված գիշերներից մեկի մասին, երբ տեսակի կերտման վերջին փուլում էիք։

Չնայած լինելով հայ ես ինձ համարում եմ աշխարհի քաղաքացի. կրոններն, ազգություններն ու ռասաները ինձ համար սահմաներ չեն, ես ընկերներ ունեմ արաբ, հրեա, իտալացի, ֆրանսիացի մենք խոսում ենք համամարդկային լեզվով, խոսոմ այն ամենի մասին ինչ վերաբերում է մարդկությանը: Ինչ վերաբերում է խորթությանը, դու կարող ես քեզ խորթ զգալ քո լեզվով խոսողների շրջապատում, եթե չհասկացված եղար։

Գրքեր կան որոնք հուն ու ընթացք են փոխում, եթե չկարդայիք հենց այդ գիրքը
-Իմ ամենամեծ ուսուցիչը եղել և շարունակում է մնալ Չապլինը: Ես կյանքում շատ եմ աշխարհին նայել նրա աչքերով, երբ խելագարվելու աստիճան դժվարության պահին կարողանում ես ժպտալ և ֆուտբոլ խաղալ: Իսկ որպես գիրք՝ Ջեկ Լոնդոնի «Նախնիների կանչը» իմ կյանքի գիրքն է։

 - Քիչ  չեն գրազ եկողները,  որ  30 տարեկանում մեքենա չունեցողը, չի էլ ունենա։ Նրանց ասելու բան կունենաք հաստա։
- Եթե փոխաբերական իմաստով մեքենան նկատի ունեք այսինքն հաջողություն, ապա ասեմ որ կունենա գուցե ոչ արագընթաց, բայց կունենա։

- Կոնյակ արտադրել ու անունն էլ դնել Փարիզ։  Հավակնոտ չէ՞ արդյոք ձեր արածը, ինչպե՞ս շրջանցեցիք ռիսկերն ու կայացաք։

-Առանց ռիսկերի կյանքում ոչինչ չի լինում։ Փարիզը շքեղության մշակույթի և պատմության խորհրդանիշն է, ճիշտ անվանումը մեր ապրանքանիշի:

-
Հայաստանում ահռելի քանակով օղի է սպառվում, այն չունի մրցակից, չեք մտածում օրինակ օղի արտադրելու մասին, ասենք Հայաստան Աբսոլյուտ, կամ չգիտեմ․․․

-Ծրագրում կա, բայց դեռ չեմ ուզում խոսել այդ մասին։

-Գինովցածները սովորաբար հեշտությամբ ասում են ճշմարտությունը, որն է Ձեզ համար սթափության սահմանը, վերջին բաժակը․․․

-Վերջինը կարող է լինել հենց առաջին բաժակը, եթե գիտակցում եք, որ դա է ձեր սահմանը։

- Ակտիվ մասնակցում եք Հայաստանի հասարակական կյանքին, մշտապես անդրադառնում եք մեր երկրում կատարվողին  Ձեր էջում,
ի՞նչ եք կարծում մեր ժողովրդի համբերության բաժակի մասին և ի՞նչ կլիներ, եթե այն լցվեր ոգելից խմիչքով։

 -Եթե մեր ժողովրդի համբերության բաժակը լցված լիներ կոնյակով, ես այն կխմեի մեծագույն սիրով որպեսզի երբեք ցնցումներ չլինեին մեր ժողովրդի կյանքում:

Այս թեմայով
am