«Ոչ, ես չեմ ազատվել պաշտոնից»․ Դավիթ Տոնոյան

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքել քիչ առաջ մամուլում տարածված տեղեկությունները, թե ինքն ազատվել է պաշտոնից։

«Ոչ, ես չեմ ազատվել Պաշտպանության նախարարի պաշտոնից»,- ասաց նա։

Ըստ տեղեկությունների՝ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Դավիթ Տոնոյանի հետ և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Հետաքրքրվեցինք՝ հանդիպե՞լ է վարչապետի հետ, սակայն Տոնոյանը սա ևս հերքեց․ «Ոչ, չենք հանդիպել»,- նշեց նա։

Այս թեմայով
am