55-ամյա Բելուչին հիասցրել է իր տեսքով Իտալիայի կինոարվեստի ակադեմիայի միջոցառմանը (լուսանկարներ)

Իտալական կինոյի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը համարվող Մոնիկա Բելուչին երեկ երեկոյան Հռոմի Բարբերինի պալատում ներկա է գտնվել Իտալիայի կինոարվեստի, արվեստի և գիտության ակադեմիայի միջոցառմանը և հիացրել իր անզուգական տեսքով, գրում է Daily Mail-ը:

55-ամյա գեղեցկուհին միջոցառման համար ընտրել է սև ու կիսաթափանցիկ իրանակալ, որի վրայից դերասանուհին կրել է սև կոստյում և համապատասխան տաբատ:

Դերասանուհու նոր սանրվածքն ընդգծել է նրա երիտասարդ դիմագծերը: Բելուչին իր տեսքն ամբողջացրել է նրբագեղ դիմահարդարմամբ, կախ ընկած ականջօղերով և սև պայուսակով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իտալացի դերասանուհին միջոցառմանը ներկայացել է առանց 36-ամյա զուգընկերոջ՝ նկարիչ Նիկոլաս Լեֆեբվրի, որի հետ, ըստ տեղեկությունների, սկսել էր հանդիպել 2017 թվականի մայիսից՝ նախկին ամուսնու՝ Վենսան Կասելի հետ բաժանությունից 4 տարի անց:

«Ես արդեն երկար ժամանակ է, ինչ հանդիպում եմ մի տղամարդու հետ: Նա այլ մասնագիտություն ունի և հաճախակի գործուղումների է մեկնում աշխարհով մեկ: Այդ պատճառով նա ինձ հիանալի է հասկանում և կիսում է իմ ապրելակերպը: Ես շատ երջանիկ եմ», -հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր Բելուչին:

Սակայն հարցին, թե չի՞ պատրաստվում կրկին ամուսնանալ, դերասանուհին պատասխանել էր, որ երկու բաժանություններից հետո իրեն ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե որն էր բաժանությունների պատճառը:

«Եկեք ուղղակի ասենք, որ այս պահին կյանքից դասեր քաղելու փուլում եմ»,- հավելել էր դերասանուհին:

Մոնիկա Բելուչին ամուսնացած է եղել նորաձևության լուսանկարիչ Կլաուդիո Կառլոս Բասոյի հետ 1990 թվականից մինչև 1994 թվականը, իսկ դերասան Վենսան Կասելի հետ՝ 1999 թվականից մինչև 2015 թվականը:

 

Monica Bellucci, 55, looked phenomenal as she arrived to first Italian event of the Academy of Motion Pictures, Arts and Sciences at Barberini Palace in Rome, Italy on Tuesday

Style: The actress set pulses racing in a sexy black bodice which flashed her toned abs thanks to its semi-sheer detailing

She's got front: The plunging number put emphasis on her ample assets, and she teamed the look with a chic blazer and wide-leg trousers, complete with towering heels

Babe: Monica's short brunette locks perfectly framed her youthful features which boasted a glamorous coat of make-up, while accessorising with dangling drop silver earrings

Stylish: The Spectre star completed the a-list look with a chic matching clutch

Love: The film star was seen without her man Nicolas Lefebvre, 36, who she has been believed to be dating since May 2017, four years after her split from ex-husband Vincent Cassell

Shy: The actress first confirmed she was seeing someone in an interview with Paris Matchlast November, but stayed coy about her partner's identity

Together: Monica posed with the CEO of Film Academy, Dawn Hudson

Trio: They were also joined by President of the Film Academy David Rubin (L)

Այս թեմայով
am