Վանաձորում քաղաքացուն այրվող տնից տարհանած շտապօգնության բժիշկն ու վարորդը պարգեւատրվել են. նախարար

Օրեր առաջ Վանաձորում հրդեհից տուժած քաղաքացուն այրվող տնից տարհանած և նրա կյանքը փրկած շտապօգնության բժիշկ Տիգրան Աղաբեկյանը և վարորդ Կարեն Գրիգորյանը պարգեւատրվել են: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ապրե՛ք տղերք, շարունակեք պատվով պահել առողջապահության առաջնագիծը։

Վանաձորում հրդեհից տուժած քաղաքացուն այրվող տնից տարհանած և նրա կյանքը փրկած շտապօգնության բժիշկ Տիգրան Աղաբեկյանին և վարորդ Կարեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնեցի անձնուրաց աշխատանքի համար և պարգևատրեցի առողջապահության նախարարության պատվոգրերով»,- ասված է Թորոսյանի գրառման մեջ։

 

Այս թեմայով
am