Իմ աշխատանքային կենսագրության մեջ բանվոր էլ եմ աշխատել.Փաշինյան

Որեւէ մասնագիտության չպետք է քամահրանքով վերաբերել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես հիմա պատասխանատու ասում եմ, որ այս ընթացքում չի եղել դեպք, որ քիչ թե շատ կայացած որեւէ ձեռնարկության կամ ձեռնարկատիրոջ հետ չխոսեմ եւ հստակ չնշվի, որ մենք ունենք աշխատուժի խնդիր, թափուր աշխատատեղեր, որ չենք կարողանում համալրել, ընդ որում՝ դա վերաբերում է ե՛ւ բարձր որակավորում, ե՛ւ միջին որակավորում, ե՛ւ որակավորում գրեթե չպահանջող աշխատատեղերին»,–նշեց նա։

Վարչապետը շեշտում է՝ պետք է փոխել քամահրական վերաբերմունքը ինչ–որ աշխատանքի նկատմամբ.

«Կա նաեւ դիտարկում, որ մեր շատ հարգելի քաղաքացիներ նախընտրում են, օրինակ, Ռուսաստանում աչքից հեռու անել մի աշխատանք, ապրել նվաստացուցիչ պայմաններում, բայց իրենց գյուղում խաղող հավաքելու համար աշխատանքի համար չգնալ, չընդունվել։ Սա վարկած է, գուցե ես սխալվում եմ, սակայն այստեղ կա որոշակի վարքագծային տրամաբանություն։ Ընդ որում, գուցե դրա մեջ միայն  իրենք չեն մեղավոր, այլ  բոլորը, որոնք վատ են վերաբերում ինչ–որ աշխատանքի։ Որեւէ մասնագիտության չպետք է քամահրանքով վերաբերել։ Ենթադրենք մարդը գնացել, տաքսի է վարում, չի կարելի քամահրական վերաբերմուքն դրսեւորել տաքսու վարորդի, բանվորի նկատմամաբ։  Ես հարգանքով եմ վերաբերում աշխատանքով զբաղվող ցանկացած մարդու։  Իմ աշխատանքային կենսագրության  մեջ բանվոր էլ եմ աշխատել եւ շատերը այստեղ ներկաներից տարբեր աշխատանքներ են կատարել»։

 

Այս թեմայով

Տվյալներ չեն գտնվել...

am