Քորթնի Քարդաշյանի լուսանկարը Ծիծեռնակաբերդից ու գրառումը

«Քարդաշյանների ընտանիք» իրապատում շոուի աստղեր Քիմ եւ Քորթնի Քարդաշյաններն իրենց երեխաների հետ Հայաստանում են։

Երեկ հայտնի հայուհիները այցելել են Ծիծեռնակաբերդ։ Նրանք կարմիր վարդեր են խոնարհել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, ապա շրջել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Այցից հետո Քորթնի Քարդաշյանն այդ թեմայով հրապարակում է արել Instagram-ում։ Սոցիալական ցանցի Stories բաժնում նա Ծիծեռնակաբերդում արված լուսանկար է հրապարակել ու գրել. «Ի հիշատակ 1.5 մլն հայերին, որոնք սպանվել են»։

Այս թեմայով
am