Ռուսաստանն օգնել է Իրանին՝ բացահայտել և ձերբակալել իսրայելական լրտեսուհուն

Երևանում ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման օրերին հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել Իրանում: Իրանական հատուկ ծառայությունները ձերբակալել են Իսրայելի լրտեսուհուն և, միևնույն ժամանակ ռուս լրագրողուհի ոմն Յուլիա Յուզիկին: Հյուսիսային Կովկասի աղբյուրները հայտնում են, որ նա հայտնի ռուսատյաց և Կովկասի ժողովուրդների միջև՝ մասնավորապես Դաղստանում, հակամարտություններ հրահրող է: Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքացու ձերբակալությանը (չնայած հնարավոր է, որ Յուզիկն ունի նաև իսրայելական անձնագիր), Իրանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի կցորդ Անդրեյ Գանենկոն հոկտեմբերի 4-ին հայտնել է, որ Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը ներկայումս պարզում է Ռուսաստանի քաղաքացու կալանավորման հանգամանքները: «Դեսպանատունը տեղյակ է, զբաղվում ենք ստեղծված իրավիճակի լուծմամբ»,- ասել է նա:

Յուզիկը Թեհրան է ժամանել սեպտեմբերի 29-ին: Իսկ ձերբակալվել է հոկտեմբերի 2-ին կամ 3-ին (տարբեր լրատվամիջոցներ տարբեր մեկնաբանություններ ունեն այս հարցում):

Իսրայելական բանակում ծառայության մասին ռեպորտաժը նա պատրաստել էր, ինչը խոստովանել է նույնիսկ իր նախկին ամուսինը՝ Բորիս Վոյցեխովսկին: Նա գործուղվել էր Իսրայել 10-12 տարի առաջ, երբ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից էր, և ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես է մի քանի օր ծառայել իսրայելական բանակում: Բնականաբար, ռեպորտաժի համար նա կապ է հաստատել Իսրայելի որոշ պաշտոնյաների հետ՝ թույլտվություն ստանալու համար: Այդ ընթացքում էլ, ըստ երևույթին, տեղի էր ունեցել Յուզիկի հավաքագրումը: Բացի դրանից, հայտնի է, որ այս լրագրողուհուն աջակցում էր նաև սիոնիստ-ռուսատյաց և հանցագործ Միխայիլ Խոդորկովսկու (թեկուզ համաներված ՌԴ իշխանությունների կողմից) «Բաց Ռուսաստան» հասարակական կազմակերպությունը։

Եթե ​​Յուզիկը ձերբակալվել է Իրանի և Ռուսաստանի ԶԼՄ-ների նկարագրած ոճով (օդանավակայանում առգրավվել է անձնագիր և այլն), և նախապատրաստվում է դատը, ինչպես նշում են իրանական ԶԼՄ-ները, ապա կարող եք վստահ լինել, որ այդ «լրագրողուհին» առնվազն համագործակցում է Իսրայելի հատուկ ծառայությունների հետ: Եվ երկար ժամանակ գտնվել է իրանական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Սակայն իմ վարկածը տարբերվելու է Յուզիկին պարզապես հօգուտ Իսրայելի լրտեսության մեջ մեղադրելուց: Կարծում եմ, որ սա երկու երկրների հատուկ ծառայությունների համատեղ մշակված գործողություն է: Իրանում «ԱՅՍՔԱՆ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ» ոչ ոքի չեն ձերբակալում, նույնիսկ ԱՄՆ կամ Բրիտանիայի քաղաքացիներին: Իսկ քանի որ ​​դատ է նախապատրաստվում, ապա նա պարզապես լրտեսուհի չէ: Սպասենք, ամեն դեպքում, պաշտոնական մեղադրանքի ներկայացմանը, եթե իհարկե, այն հրապարակայնորեն հայտարարվի: Սակայն ես առաջարկում եմ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ դարձնել հետևայալին․ այս «լրագրողուհու» ձերբակալության մասին հայտարարության նախօրեին ԻՀՊԿ-ի հետախուզական ծառայության տնօրեն Խոջաթ օլ-Էսլամ Հոսեյն Թաեբը պաշտոնապես հայտարարել է, որ խափանվել է Իրանի ԻՀՊԿ «Կոդս» հատուկ նշանակության բրիգադի հրամանատար, գեներալ Կասեմ Սոլեյմանիի դեմ պլանավորված ահաբեկչական դավադրությունը: «Հուդա-արաբական հետախուզական ծառայությունների կողմից երկար ժամանակ ծրագրված, «Կոդս» հատուկ նշանակության բրիգադի գլխավոր հրամանատար գեներալ Սոլեյմանիի դեմ, ինչպես նաև կրոնական պատերազմ հրահրելու նպատակով դավադրությունը խափանվել է, հավելել է նա»,- հաղորդել է Mehr News գործակալությունը: Այս մասին Հոսեյն Թաեբը պատմել է ԻՀՊԿ-ի հրամանատարների 23-րդ Գերագույն ժողովի ժամանակ և նշել. «Հիասթափված լինելով անվտանգության միջոցների շրջանակներում գործելու անկարողությունից, Իրանի թշնամիները գործածեցին մի քանի տարիների ընթացքում կազմակերպված իրենց արատավոր պլանը՝ ԻՀՊԿ «Կոդս» բրիգադի գլխավոր հրամանատար գեներալ Սոլեյմանիին սպանելու համար, որպեսզի հարձակվեն նրա վրա երկրի ներսում՝ Քերմանի նահանգում»: Ահաբեկչական խմբավորումը, որն անցած ձմռանը մուտք էր գործել Իրան, ցանկանում էր տուն գնել Իրանի հարավ-արևելքում՝ Քերմանում, գեներալ Սոլեյմանիի հոր կողմից կառուցված մզկիթի մոտ, այնուհետև թունելում տեղադրել 350-500 կգ զինամթերք և պայթեցնել այն ժամանակ, երբ գեներալ Սոլեյմանիին այցելեր մզկիթ՝ ամենամյա Տասուե կամ Աշուրա սգո արարողությանը մասնակցելու։

Քանի որ Յուզիկի ընտանիքն ասում է, որ նա ինչ-որ մասնավոր հրավերով էր մեկնել Թեհրան, ես առաջարկում եմ համարել, որ նրան խաբեությամբ են հասցրել Իրան՝ կոնկրետ ձերբակալելու նպատակով՝ լեգենդար գեներալ-մայոր Սոլեյմանիի սպանության փորձը նախապատրաստելու գործի կապակցությամբ: Ընդ որում, հասկանալի է, որ Իրանի հակահետախուզությունը «հետևել է» այդ ահաբեկիչներին և նրանց հանցակիցներին իրենց իսկ երկրներում: Քաջատեղյակ լինելով Իրանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների սերտ փոխգործակցության մասին, ինչպես նաև իմանալով Ռուսաստանի հետախուզական կառույցներում անձամբ գեներալ-մայոր Սոլեյմանիի բազմաթիվ կապերն ու կոնտակտները, դժվար չէ կռահել, որ Ռուսաստանի ուժայինները կարող էին հեշտությամբ, ինչպես ասում են, «հանձնել» Յուզիկին իրանական հակահետախուզությանը: Շարունակենք հետևել իրավիճակին:

LiveNews.am

Այս թեմայով
am