Reuters-ը, Dailymail-ը եւ Harpersbaz-ը՝ Քիմ Քարդաշյանի այցի մասին

Քիմ Քարդաշյան իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի ու երեխաների հետ նախօրեին Երեւանում այցելեց Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհեց՝ հարգանքի տուրք մատուցելով Հայ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Այս մասին գրում է բրիտանական հայտնի Dailymail պարբերականը՝ լուսաբանելով Քարդաշյանի այցը Հայաստան:

Աշախարհահռչակ ամերիկայն հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այնց Հայաստան միջազգային պարբերականների ուշադրության կենտրոնում է: Նրա այցին ու Երեւանում անցկացվող WCIT 2019 տեղեկատվական տեխնելեգիաների գլոբալ համաժողովին անդրադարձել են Reuters-ը, Dailymail-ը եւ Harpersbazaar-ը:

«38-ամյա Քարդաշյանը հայտարարեց, որ հուզված է այն փաստով, որ ոչ բոլորն են ընդունել Օսմանյան Կայսրությունում 1,5 մլն հայերի ցեղասպանությունը», - մեջբերում է պարբերականը՝ հիշեցնելով, որ Քարդաշյանին քննադատեցին Թուրքիայում ձեռներեցությամբ զբաղվելու համար:

Harpersbazaar-ը նշում է, որ Քիմ Քարդաշյանը ժամանել է Հայաստան՝ իր երեխաներին հայկական եկեղեցում կնքելու համար: «Քիմը, որի հայրը ազգությամբ հայ Ռոբերտ Քարդաշյանն է, մի քանի տարի առաջ էր ժամանել Հայաստանը: Այսպիսով Ռոբերտի դուստրերը միավորվեցին հայկական պատմական ժառանգության հետ: Ավելին՝ Քիմն իր երեխաներին կնքել է Էջմիածնի եկեղեցիում», - նշում է պարբերականը:

Քիմ Քարդաշյանը բացի տեղեկատվական տեխնոլոգիաների մասին խոսելիս, ակտիվորեն բարձրաձայնում է նաեւ բնապահպանական խնդիրների մասին: Ինչպես նշում է Reuters-ը, Երեւանում Քարդաշյանը շվեդացի երիտասարդ բնպահպանական ակտիվիստ Գրետա Տունբերգին՝ անվանելով նրան «խիզախ եւ զարմանալի երիտասարդ կին»: Նա կիսում է երիտասարդ ակտիվիստի՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ մտահոգությունները:

Քիմը նաեւ ասել է, որ կցանկանար ընթրել ակտիվիստի հետ, որը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ժամանակ հայտարարել էր, որ նրանք գողացել են իր մանկությունը դատարկ խոստումներով:

Այս թեմայով
am